Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդի օգնությամբ հոգնածությունը հաղթահարելու 5 միջոց

Սննդի օգնությամբ հոգնածությունը հաղթահարելու 5 միջոց

Հոգնածության ժամանակ մեզանից շատերն արթուն մնալու համար նախընտրում են կոֆեին կամ քաղցրեղեն։  Երկուսն էլ ապահովում են էներգիայով, սակայն՝ ոչ երկարատև։


Բարեբախտաբար, գոյություն ունեն սթափ և արթուն մնալու ավելի լավ տարբերակներ։ Ստորև Քլիվլանդ կլինիկայի Առողջապահության ինստիտուտի յոգայի մարզիչ Ամի Ջեմայսոնի կողմից առաջարկված հինգ տարբերակներն են:

 

1.   Երբեք բաց մի՛ թողեք նախաճաշը      

 
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր նախաճաշում են, ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում, ընդհանուր առմամբ, ավելի քիչ կոլորիա են օգտագործում և ավելի քիչ աշխատանքնային կամ դպրոցական օրեր են բաց թողնում։

 

2 .   «Խաղ մի՛ արեք» սուրճի հետ


Օրական մեկ-երկու բաժակ սուրճը  բավարար է։ Եթե չափն անցնեք, օրվա վերջում հոգնածությունը զգացնել կտա։ Օրվա կեսից անց կամ վաղ երեկոյան սուրճ ըմպելը կարող է հանգեցնել անքուն գիշերվան և է՛լ ավելի հոգնածություն հաջորդ օրվա ընթացքում։

 

3 .   Խուսափե՛ք զտած ածխաջրածիններից


Ածխաջրածինները մատակարարում են խիստ անհրաժեշտ էներգիա, սակայն զտած ածխաջրածինները, ինչպիսիք են սպիտակ հացը, քաղցրավենիքը և հրուշակեղենը, տանում են «կործանման»։ Երկարատև էներգիայի համար փնտրե՛ք անմշակ ածխաջրածիններով և բջջանքով հարուստ սնունդ։ Փորձե՛ք վարսակ, շագանակագույն բրինձ, հապալաս, նարինջ, ձավարեղեն, բրոկոլի, ծնեբեկ, սպանախ, կաղամբ։

 

4.   Օրական սնունդին և թեթև նախաճաշին ավելացրե՛ք սպիատակուցի չափաբաժին: 


Սպիտակուցների մարսումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Սպիտակուցի և ածխաջրածինների միաժամանակյա օգտագործումը դանդաղեցնում է շաքարի մուտքը արյան մեջ։ Այս եղանակով կստանաք էներգիայի հաստատուն քանակ՝ առանց որևէ խոչընդոտի։ Օրինակ՝ ձեր սննդակարգին  ավելացրե՛ք անյուղ պանիր, յոգուրտ կամ նուշի և գետնանուշի կարագ (առանց շաքարի հավելման)։

 

5.   Ընտրե՛ք փոքրիկ, հաճախակի սննդի չափաբաժիններ


Եթե դուք բավական քչակեր եք, ձեր էներգիան կարող է այնքան նվազել, որ ստիպված կլինեք չափից շատ ուտել հաջորդ սնվելու ընթացքում կամ անառողջ նախաճաշով լրացնել էներգիայի պակասը։ Կանոնակարգելով համատեղե՛ք վերոնշյալ տարբերակները՝ հաջողության հասնելու համար։ Որպես օրինակ. կարող եք համատեղել ձկան կամ հավի տեսքով սպիտակուցը չզտված ածխաջրածինների հետ, ինչպիսին է շագանակագույն բրինձը։

 

Հետևելով այս հինգ միջոցներին՝ ձեր օրգանիզմն ու միտքն իրենց կդրսևորեն լավագույն կարգավիճակում՝ ամբողջ օրվա ընթացքում, և դուք կխուսափեք շաքարի անվերջ տատանումներից։

 

Սկզբնաղբյուր. health.clevelandclinic.org
Լուսանկարը. health.clevelandclinic.org
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ